Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» Հ/Կ-ն, «Կերպարվեստի նախագծերի» շրջանակում իրականացնում է «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023» միջազգային ճանաչում վայելող լայնածավալ նախագիծը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեն տեղեկացնում են, որ 2023 թ․-ի հունիսի 1-ից մեկնարկում են «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով միակ այս միջազգային փառատոնն իրականացվելու է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը, «Ազնավուր» կենտրոնում (հասցե՝ Վերին Անտառային 192)։