ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնությունն անցկացվել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի (AFA) և Աշխարհի բազկամարտի ֆեդերացիայի (WAF) կանոնակարգերի համաձայն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամները, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր համայնքները (Գյումրի, Սևան, Էջմիածին, Եղվարդ, Արմավիր, Ոսկեհատ և այլն): Հայաստանի եվրոպական դեսպաններին
Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը, որում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Միշել Պետրոսյանի Թավջութակի կոնցերտները: Ալբոմը ձայնագրվել և հրատարակվել է դասական երաժշտության ձայնագրման առաջատար BIS Records լեյբլի կողմից. ձայնագրությունն իրականացվել է
ՀՀ ԿԳՄՍ նախարարությամբ ֆինանսավորմամբ Գյումրիում մայիսի 4-ից 7-ը անցկացվել է HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը՝ հանրահայտ ջազ երաժիշտների մասնակցությամբ: Գյումրիում «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ։ Ջազային
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ին մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների 10-րդ հանրապետական մրցույթը: Պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատեսին հնարավորություն է ստացել մասնակցելու 15 հայազգի պատանի կոմպոզիտոր: Կրտսեր խմբում հանդես կգան Գագիկ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանն (86 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրերի համար: Հայ բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակչի մենամարտերն ու հաղթանակի դեպքում՝ կապահովեն
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն: Քառորդ եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ: Այսօր ավելի վաղ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի ճարտարապետություն անվանկարգում հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս