Լուրեր
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ արծաթե մեդալակիրներ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն և

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում անցկացված աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում: Մրցաշարի վերջին խաղում մեր ընտրանին 14:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Ուզբեկստանի հավաքականը: Վադիմ Գուսկովի

Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը՝ արծաթե, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճելով մեծահասակների պայքարում։ Պոկում վարժությունում Ամրոյանը ցույց է

Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթողներ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երկու անդամներ՝ Համլետ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը ոսկե մեդալ են նվաճել Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.700 միավոր:

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

81 կգ քաշային հայ ծանրորդը Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 343 կգ արդյունքով (158+185 կգ)։ Պոկում վարժությունում Հարությունյանը ևս արժանացել է արծաթե մեդալին՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ու գլխավերևում պահելով նախ 150

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 338 կգ (153+185 կգ) արդյունքով։ Պոկում վարժությունում Սահակյանը, որն առաջին անգամ հանդես է գալիս նոր քաշային կարգում,

Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել