
Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց բյուջեում գումարների բացակայության պատճառով մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների