Մարտի 1-ից գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվողների համար մեկնարկել է անվճար առցանց դասընթացների շարք, որը կազմակերպել է Elsevier-ը:

Դասընթացը կազմված է բազային ու ընտրանքային մոդուլներից (18 ժամ), որի ավարտին տրվում է սերտիֆիկատ: Ընտրանքային մոդուլները նախատեսված են գիտական հոդվածներ պատրաստողների, ոլորտի վարչական աշխատողների, ինչպես նաև հրատարակիչների և խմբագիրների համար: Կտրվեն տեղեկություններ Scopus, ScienceDirect, Mendeley, SSRN, Journal Finder, Journal Insights և Elsevier-ի այլ գործիքների վերաբերյալ, որոնց իմացությունը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատանքը, տեղեկատվության որոնումն ու գիտական հոդվածների հրապարակումը:

Բաց թողնված դասաժամերը հնարավոր է լրացնել մինչև մարտի 19-ը՝ դիտելով դրանց տեսագրությունները: Արդյունքների ամփոփումն ու վկայականների տրամադրումը տեղի կունենան մարտի 22-ին:

Մանրամասները հետևյալ հղմամբ` https://bit.ly/3kGV6qG