Լուրեր
Հանդիպում-քննարկում՝ Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածուների հետ

Հայաստանն առաջին անգամ ներկայացված է Եվրոպական միության գրական մրցանակի: «ԱրթԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել հանդիպում գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի անդամների հետ։ Մայիսի 7-ին կայացած հանդիպմանը ներկա

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն

ՀԱԳ-ում կբացվի Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն

Մայիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի նախաձեռնությամբ մեծ ցուցասրահում տեղի կունենա Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։ Կներկայացվեն Շուշիի՝ «Անձեռնմխելի գրականության» բաժնի ֆոնդերում պահվող հրատարակությունները։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։

Ներկայացվել են «ՌՕՔԵՄՓ կենտրոնի արդյունքները. շնորհանդես, հավաստագրերի հանձնում» միջոցառման արդյունքները

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր կայացել է «ՌՕՔԵՄՓ կենտրոնի արդյունքները. շնորհանդես, հավաստագրերի հանձնում» ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են կենտրոնի գիտահետազոտական, հրատարակչական գործունեության, մասնագիտական փորձի փոխանակման և մասնագիտական ցանցերի ստեղծման նպատակով իրականացված նախաձեռնություններն ու կենտրոնի հեռանկարային ծրագրերը։

Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին

«Երիտասարդական ֆորում». կքննարկվեն առաջիկա 5 տարիներին երիտասարդության ոլորտի խնդիրները

Մայիսի 8-ին տեղի կունենա «Երիտասարդական ֆորում»-ի բացման արարողությունը: Ֆորումի նպատակներն են 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելը և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև երկխոսության հարթակ ստեղծելը: Բացման

Տեղի կունենա առցանց հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ԵՄ նոր շրջանակային ծրագրին

Մայիսի 20-ին տեղի կունենա «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ նոր շրջանակային ծրագրին նվիրված տեղեկատվական առցանց հանդիպում: Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն կստանան «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կառուցվածքի և նպատակների, ինչպես նաև «Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA), «Եվրոպական