Լուրեր
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանն առցանց Բաց դռների օր է անցկացնելու

Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2022 թ. փետրվարի 20-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնելու է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի կլինի հատուկ հարթակում՝ ռուսերենով, անգլերենով, չինարենով: Բաց

Ծանրամարտ. Հայաստանի առաջնությունում պայքարը սկսել են տղամարդիկ

Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որի շրջանակում այսօր՝ փետրվարի 2-ին, պայքարի են դուրս եկել տղամարդիկ՝ խաղարկելով մեդալներ 55 և 61 կգ քաշային կարգերում: 55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Մացիկ Հակոբյանը՝ երկամարտի 193 կգ արդյունքով:

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը, որի ընթացքում ավելի քան հազար ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմամշակութային համալիրների, այդ թվում` Չինական մեծ պարսպի տարածքով: Փոխանցումավազքի մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված Օլիմպիական այգուց: Կորոնավիրուսի համավարակի պատճառով

Փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ): «Մասնագիտական կողմնորոշում

Ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են չեմպիոնները

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք: 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում

Ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ. ծրագրի մեկնարկ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագրի նպատակն է ստեղծել

Բասկետբոլի Vbet Ա-Լիգա. ‹‹Ուրարտուի›› հաղթարշավը շարունակվում է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր: Հունվարի 14-ից ի վեր «Ուրարտուն» Ա-Լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում անցկացրել է 5

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց