Լուրեր
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել

ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը՝ Եվրոպական համալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շախմատի հավաքական թիմը դարձել է Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Թիմի մարզիչը դոցենտ

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Դավիթ Չալոյան. ռինգը ցույց կտա ամեն ինչ

Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Դավիթ Չալոյան 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7

Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզում վերակառուցվող կրթական հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Մարզի կրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ վարչապետին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշտարակում Կառավարության

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան.  Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Վահագն Դավթյան Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին

Սևանա լճում առաջին անգամ կանցկացվի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 4-8-ը Սևանա լճում առաջին անգամ կանցկացնի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 20 թիմեր՝

Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև