Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափեր վարժության եզրափակիչ: Որակավորման փուլում Մանուկյանը 14.433 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը 14.233
Գիտության խթանման հարցերով ճապոնական ընկերակցության (Japan Society for the Promotion of Science) կողմից ամենամյա պարբերականությամբ իրականացվում են հետազոտական ծրագրեր: Ճապոնական կողմը հայտարարել է 2024 թ. կրթաթոշակների տրամադրման գործընթացի մասին: Վերոնշյալ կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով՝
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանն ու Նարեկ Մանասյանը, դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար: 48 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բարեղամ Հարությունյանն ուժերը չափել է սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության
ՀՀ կառավարությունը 12 մլն 500 հազար դրամ հավելյալ աջակցություն կտրամադրի Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշի ձեռքբերման, ինչպես նաև խաղերին հայ մարզիկների նախապատրաստման համար: Գումարը կտրամադրվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման միջոցով: Ըստ հիմնավորման՝ «Ադապտիվ
Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների հավաքականի 3 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Նոր փոփոխությամբ՝ ուսուցիչները ծրագրին կկարողանան դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխան առավել մեծ թվով մասնագետների ներգրավումն
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ: Տղամարդկանց պայքարում ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ)