Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը (GRIPS) առաջարկում է հանրային քաղաքականության թեմայով մեկ կամ երկու տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի (2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար) կրթաթոշակային տեղեր:
«GRIPS»-ը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, որը հիմնականում պատրաստում է հանրային քաղաքականության ոլորտում ապագա առաջնորդների՝ իր ծրագրերն առաջարկելով պետական պաշտոնյաներին, հանրային հատվածի մասնագետներին և ուսանողներին: Դասընթացներն անցկացվում են անգլերենով:
Ծրագրի վերջին թարմացումների և դիմումները ներկայացնելու ուղեցույցի համար անհրաժեշտ է այցելել հետևյալ կայք՝ http://www.grips.ac.jp/en/admissions/index/: