Լուրեր
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին բացահայտելն ու խրախուսելն է։ Մրցանակին կարող են հավակնել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. Երևանում և մարզերում ավարտվել է ընտրական փուլը

ՀՀ 10 մարզերում և Երևանում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝

Տեղի է ունեցել «Սովորեք Միացյալ Թագավորությունում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Այս տարի ավելի քան 100 դիմորդներից եզրափակիչ փուլ էին անցել հինգ

Հաստատվել է դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը: Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝

Քննարկվել են համատեղ անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը: Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննություն իրականացնելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով։ Մրցույթի հայտերն անհրաժեշտ է

«Մասնակցային լինել հանրային կյանքի բարեփոխումներին». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` երիտասարդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլի մեկնարկին: Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 5 մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում: Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը՝ եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ճապոնիայի ներկայացուցիչ Կյոտարո Սոգաբեի

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մյուս անդամներին, որոնք Գերմանիայում, ապա Դոհայում մասնակցում էին առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության փուլերին: Երկու փուլերի արդյունքում Դավթյանը