ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:

Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը:
Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են:

Անդրադառնալով վերջին օրերին կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակին՝ նշվել է, որ դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: