Լուրեր
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կերպի ձևը․ երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» ցուցահանդեսը

«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կերպի ձևը․ երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ

Սանահինի վանքի հարավարևելյան հուշարձանախմբի վերականգնումը շարունակվում է

ԿԳՄՍ նախարարության վերահսկողությամբ շարունակվում են Սանահինի վանքի հարավարևելյան հուշարձանախմբի (Սբ Հարություն, Սբ Հակոբ եկեղեցիներ, դամբարան-մատուռ-տապանատուն Զաքարյան իշխանների, դամբարան Արղության-Երկայնաբազուկների) ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես՝ նորոգվել են Արղության-Երկայնաբազուկների դամբարանի դուռը և պատուհանները, մաքրվել է հարավային պատի

Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել 60 կգ քաշային կարգում։ Մեդալային գոտեմարտում Աղաջանյանը 8:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Մաքսվել Բլեքի նկատմամբ: Բրոնզե մեդալի

Հայտնի են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում այսօր ներկա է եղել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին: Մրցումներին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի

Ուսուցիչների հետ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրներն ու նրանց դիտարկումները: Մանկավարժներին մտահոգող հիմնական թեմաները վերաբերել են ուսումնական հաստատություններում ժամաքանակի բաշխման սկզբունքներին, երկարօրյա ուսուցման կազմակերպմանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մանկավարժ-խմբակավարների

Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպում

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն

Շրջայց Կեչառիսի վանքում

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Կեչառիս վանական համալիր, որտեղ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների աջակցությամբ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ընթացքում ավելի վաղ նշմարվել էին մշակութային շերտեր, և աշխատանքներն ընդհատվել էին՝ հնագիտական պեղումների իրականացման համար:

Հերթական շրջայցը վերականգնվող հուշարձանների տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր և Կոտայքի մարզի Պտղնավանք եկեղեցիներ, որտեղ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվում

«Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում և ևս 3 թանգարանում

«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում և Ռուսական արվեստի թանգարանում կանցկացվեն «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք կգործեն շուրջ 1 ամիս։ Ծրագրի նպատակն