Լուրեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն,

Հանդիսավորությամբ բացվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողը

Նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, հանդիսավորությամբ բացվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողը: Հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀՀ

Կվերականգնվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը և Հաղպատ վանական համալիրի պարիսպն ու աշտարակը

Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ վերաբաշխումը կատարվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է երաժշտական գործիքների ուսումնասիրության ծրագրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է «Bayern fit for Partnership» լարային և կսմիթային երաժշտական գործիքների ուսումնասիրության ծրագրին: Միջոցառումն անցկացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում: Այն իրականացվել

Տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման գալա համերգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ն անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի հաղթողների ցանկը

Փարաքար-Էջմիածին մայրուղում հոկտեմբերի 25-ին կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 1400 հոգի՝ տղամարդկանց և կանանց 2 տարիքային, դպրոցականների և առանձին գործող աթլետ մարզիկների խմբերում: Մրցաշարին մասնակցել են նաև օտարերկրյա քաղաքացիներ: Կին աթլետների խմբում

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների

Օրերս տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի երրորդ նիստը, որի ընթացքում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների: Հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի

Պետություն-մասնավոր համագործակցություն. ստորագրվել է հուշագիր՝ «Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել է հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության