Լուրեր
2022 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ունեցել է 18.158 ընթերցող

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գրքային ֆոնդը 2022 թվականին համալրվել է 3540 միավոր գրքով. պետական բյուջեից՝ 1996, նվիրատվությամբ՝ 1544: Գրադարանի ֆոնդն այժմ կազմում է 542.869 միավոր: Գրադարանի սպասարկման 10 բաժիններում 2022 թվականի ընթացքում գրանցվել են ընդհանուր 18.158 ընթերցող,

Ապրիլին Հայաստանը կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

2023 թվականի ապրիլին Երևանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Մրցաշարն անցկացնելու հայտ են ներկայացրել նաև Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաները, բայց Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան նախապատվությունը տվել է Հայաստանին: EUBC-ին հայտնել է նաև 2023-ին կայանալիք մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների

Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի այցը հայրենիք, շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի և

Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունում: Առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել է 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ

Պարգևատրվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

ՀՀ նախագահի նստավայրում դեկտեմբերի 30-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ

«Պահպանենք ձևավորված լավ ավանդույթները, նաև տեղ տանք նոր և հետաքրքիր գաղափարներին». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոգործիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության

Հաշմանդամային սպորտի պետական ֆինանսավորումը վերջին 3 տարում աճել է ավելի քան 10 անգամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում արձագանքել մամուլում տարածված այն լուրերին, թե գերատեսչությունը պատշաճ ֆինանսական աջակցություն չի տրամադրել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին՝ Գրետա Վարդանյանի մասնակցությունը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացված պարածանրամարտի աշխարհի գավաթի փուլային խաղարկությունում ապահովելու նպատակով:

Աննախադեպ պետական աջակցություն՝ ֆուտբոլի զարգացմանը. 2,5 մլրդ դրամ 4 նոր դպրոցի կառուցման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն 2,5 մլրդ դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության,

Հայ շախմատիստների արդյունքներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 12-րդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում: 11 տուրերից հետո Դանիելյանը 7 միավոր է վաստակել և արժանացել 2 հազար դոլար պարգևավճարի: Կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել