Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունում:

Առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել է 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով:

Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն օրեր առաջ հաղթել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ Կառլսենը վաստակել է 16 միավոր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝

Զավեն Անդրիասյան՝ 12,5 միավոր (32-րդ տեղ),
Տիգրան Պետրոսյան՝
12,5 (33-րդ տեղ),
Շանթ Սարգսյան՝
12,5 (38-րդ տեղ),
Գաբրիել Սարգսյան՝
11,5 (59-րդ տեղ),
Սամվել Տեր
-Սահակյան՝ 11,5 (64-րդ տեղ),
Մանուել Պետրոսյան՝
11 (69-րդ տեղ),
Մամիկոն Ղարիբյան՝
10 (104-րդ տեղ),
Ռոբերտ Հովհաննիսյան՝
9,5 (120-րդ տեղ),
Տիգրան Հարությունյան՝
9,5 (127-րդ տեղ):

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ 17 մրցախաղից հետո նա վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է 14-րդ տեղը՝ արժանանալով 2000 դոլար պարգևավճարի:

Էլինան 2,5 միավորով է զիջել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ղազախ Բիբիսարա Ասաուբաևային: