Լուրեր
Հայկական դրամի 30-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն` Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 26-ից կգործի «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը նվիրված է ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին։ Ցուցադրությունում ներկայացված կլինի Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից

Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նիստին ներկա

Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր այցելել են «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու նոր ձեռք բերված ֆիզիկաքիմիական լաբորատոր գործիքակազմին: Ֆիզիկաքիմիական հետազոտություններ իրականացնող սարքավորումները ձեռք բերելու նպատակով

Վ. Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացման առաջնախաղը՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել առաջնախաղ. hանդիսատեսի դատին է հանձնվել Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։ Ներկայացումը նվիրված է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։ Ներկայացումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երևան» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։

«Երևանը՝ աշխարհի 60 երկրի շուրջ 600 բռնցքամարտիկների թատերաբեմ». կայացել է ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության բացման արարողությունը

Երևանի «Միկա» մարզահամալիրում պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը, որի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի

Քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների

Տավուշի թեմի Մանկապատանեկան երգչախմբի երեխաները ներկա են եղել STARMUS VI փառատոնի մասին ֆիլմի ցուցադրությանը

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փակ ցուցադրությամբ օրերս ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացված STARMUS VI միջազգային գիտական փառատոնի մասին պատմող ֆիլմը։ Ֆիլմն ամփոփում է այն բոլոր էմոցիաները, գույներն ու մասշտաբային միջոցառումները, որոնք անցկացվել են ՀՀ բուհերում,