ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ ուղղված արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ ստեղծելուն: «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024/2» մրցույթին կարող են մասնակցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և իր անունից շնորհավորելու տնօրենին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին, 55-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում: Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները: Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես են եկել և ոսկե մեդալներ են նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում մարտի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը: Հայ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Քառյակը, մինչ «Ավետիս» անվամբ հանդես գալը, արդեն մի քանի տարի երաժշտական գործունեություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Դիմոքրասի ինթերնեշնլ» (Democracy International) միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող
Հայաստանում մարտի 20-ին հերթական անգամ կտոնվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն այս տարի կնվիրվի հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին: «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ի շրջանակում երկու ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվեն մեծ թվով միջոցառումներ: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Նախագծի մշակման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը: Նախագիծը հանրության ավելի լայն շրջանում ներկայացնելու