ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:

Նախագծի մշակման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը:

Նախագիծը հանրության ավելի լայն շրջանում ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել այցելություններ ՀՀ մարզեր հետևյալ ժամանակացույցով՝

1. ՀՀ Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին – 26.03.2024 թ.

2. ՀՀ Կոտայքի մարզ քաղաք Հրազդան – 02.04.2024 թ.

3. ՀՀ Շիրակի մարզ քաղաք Գյումրի - 03.04.2024 թ.

4. ՀՀ Լոռու մարզ քաղաք Վանաձոր – 04.04.2024 թ.

5. ՀՀ Տավուշի մարզ քաղաք Իջևան – 05.04.2024 թ.

6. ՀՀ Գեղարքունիքի մարզ քաղաք Գավառ – 09.04.2024 թ.

7. ՀՀ Արագածոտնի մարզ քաղաք Աշտարակ – 10.04.2024 թ.

8. ՀՀ Արարատի մարզ քաղաք Արտաշատ -11.04.2024 թ.

9. ՀՀ Վայոց ձորի մարզ քաղաք Եղեգնաձոր – 12.04.2024 թ.

10. ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Կապան – 13.04.2024 թ.

Յուրաքանչյուր քննարկմանը կարող են մասնակցել տվյալ մարզում գործող ՏԻՄ-ի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետներ, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ և երիտասարդական նախաձեռնող խմբերի անդամներ: Յուրաքանչյուր հանդիպման մասնակիցների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը: Մարզի տարբեր համայնքներից մասնակիցների տեղափոխումը քննարկման վայրեր կիրականացնի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ նրանց հետ առանձին կապ հաստատելով:

Քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պետք է մինչև 2024 թվականի մարտի 21-ը ներառյալ ներկայացնեն մասնակցության հայտ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/yvsntwau :