ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների
Տավուշի մարզի Բերդ համայնքում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն` հագեցած անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Բերդի ավագ դպրոցի տարածքի մի հատվածն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Սիմոնյան կրթական
Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիան հուլիսի 18-25-ը անցկացրել է խոցասուսեր զենքաձևի «Միջմայրցամաքային գավաթ» հեռավար մրցաշարը, որին մասնակցել է 30 երկրի մինչև 20 տարեկան 128 մարզիկ: Մրցաշարում հաջող են հանդես եկել Նորագավիթի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի պատանի սաներից Ալիկ Նավասարդյանը և Հովհաննես
Հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է հետևյալ հարցը` Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչներին։ Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ
2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր`
Հուլիսի 22-ը Բռնցքամարտի միջազգային օրն է։ Ի նշանավորում 2017 թվականի այդ օրը բռնցքամարտով մասսայական մարզվողների ռեկորդային թվի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հուլիսի 22-ը հռչակել է մարզաձևի միջազգային օր, այն նաև գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Շնորհավորում եմ բռնցքամարտի հայկական ընտանիքին՝
Հայաստանում գործող ոչ պետական 22 դպրոցներ նախատեսում են ստեղծել իրենց շահերն ու միասնական մոտեցումը ներկայացնող միություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է այդ դպրոցների մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչների։ Նախարարի տեղակալը, ողջունելով միություն ստեղծելու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանը: Հանդիպման