Հուլիսի 22-ը Բռնցքամարտի միջազգային օրն է։ Ի նշանավորում 2017 թվականի այդ օրը բռնցքամարտով մասսայական մարզվողների ռեկորդային թվի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հուլիսի 22-ը հռչակել է մարզաձևի միջազգային օր, այն նաև գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Շնորհավորում եմ բռնցքամարտի հայկական ընտանիքին՝ մարզիկներին, մարզիչներին և մարզաձևի երկրպագուներին: Մեր բռնցքամարտիկները մշտապես բարձր են պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային տարբեր մրցաշարերում և ապացուցել են հայկական բռնցքամարտի բարձր կարգը: Վստահ եմ՝ տարեցտարի ավելանալու է մեր եռագույնը միջազգային ասպարեզում հպարտորեն ծածանող բռնցքամարտիկների թիվը:
Մեր բռնցքամարտիկներին մաղթում եմ նոր նվաճումներ, անսպառ ուժ և տոկունություն: Համոզված եմ, որ մարտական ոգու, համառության շնորհիվ կկարողանաք հասնել մարզական բարձունքների՝ հպարտության զգացում պարգևելով բոլորիս: