Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիան հուլիսի 18-25-ը անցկացրել է խոցասուսեր զենքաձևի «Միջմայրցամաքային գավաթ» հեռավար մրցաշարը, որին մասնակցել է 30 երկրի մինչև 20 տարեկան 128 մարզիկ:

Մրցաշարում հաջող են հանդես եկել Նորագավիթի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի պատանի սաներից Ալիկ Նավասարդյանը և Հովհաննես Մուրադյանը (մարզիչ՝ Արմեն Նավասարդյան)։ Ալիկ Նավասարդյանը, տոնելով 7 հաղթանակ, դարձել է ստուգատեսի առաջին մրցանակակիր, իսկ Հովհաննես Մուրադյանը զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը: