Լուրեր
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են ուժային եռամարտի մրցումների հաղթողները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի տղաների և աղջիկների մրցումները: Մարզական խաղերին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատության 9 թիմ՝ 100 մասնակիցներով: Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսները նվաճել են հետևյալ ուսանողուհիները՝ 48

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար կայացված եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար կայացված եզրակացություն:

Նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է Երևանում առաջին սքեյթ-պարկի բացմանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, մասնակցել են Երևանում առաջին սքեյթ-պարկի բացման արարողությանը, շրջել պարկի տարածքով և ծանոթացել ենթակառուցվածքներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Շախմատի Հայաստանի հավաքականների վստահ ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաջող ելույթներ են ունենում Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում: Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդ տուրում մրցել է Իսրայելի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Առաջնությունում իր

Հանրային քննարկման է ներկայացվել մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից հեռավար դասավանդման նախագիծը

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի

Զինվորի տանը հյուր էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը

Օրերս Զինվորի տանը հյուրընկալվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է տղաների վերականգնման պայմաններին ու նրանց մասնակցությամբ մշակութային ծրագրերին: Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Կարեն Գիլոյանին փոխանցել է վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաներից

Սպորտի ոլորտին գումար է հատկացվել միջազգային մրցաշարերին և ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության համար

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ին կայացած նիստում մեծ սպորտի ոլորտին 37 մլն դրամ հավելյալ գումար է հատկացվել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին և մինչև տարեվերջ կայանալիք Եվրոպայի առաջնություններին Հայաստանի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով: Գումարը հատկացվել է ՀՀ ԿԳՄՍ

Հայաստանի Հանրապետությունը միացավ «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված