Օրերս Զինվորի տանը հյուրընկալվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է տղաների վերականգնման պայմաններին ու նրանց մասնակցությամբ մշակութային ծրագրերին: Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Կարեն Գիլոյանին փոխանցել է վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաներից մի քանիսի ցանկությունը. նրանք ցանկանում են պրոֆեսիոնալ լողով զբաղվել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոստացել է աջակցել և կազմակերպել տղաների մարզումների մեկնարկը: