Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի տղաների և աղջիկների մրցումները:

Մարզական խաղերին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատության 9 թիմ՝ 100 մասնակիցներով:

Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսները նվաճել են հետևյալ ուսանողուհիները՝

48 կգ - Արփինե Մնացականյան (ՖԻՄԱ),

56 կգ - Մալվինա Էվինյան (ԵՊՀ),

67,5 կգ - Լիլիթ Մելիքջանյան (Եվրոպական համալսարան),

+67,5 կգ - Աննա Մկրտչյան (ՖԻՄԱ):

Տղաների պայքարում էլ առաջին հորիզոնականները զբաղեցրել են հետևյալ ուսանողները՝

52 կգ - Վահագն Հարությունյան (Հայաստանի ազգային ագրարային համալսաան)

60 կգ - Գոռ Թաթոյան (ՀՊՏՀ),

67,5 կգ - Վահրամ Պողոսյան (ԵՊՀ),

75 կգ - Գևորգ Խուդավերդյան (ԲՊՀ),

82,5 կգ - Արտյոմ Սոլոյան (ՎՊՀ),

+82,5 կգ - Գրիգոր Հարությունյան (Եվրոպական համալսարան):

1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված ուսանողները և ուսանողուհիները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:

Թիմային հաշվարկով 1-ից 9-րդ տեղերն են գրավել հետևյալ բուհերը՝

  1. Երևանի պետական համալսարան – 210 միավոր,
  2. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ – 144 միավոր,
  3. Եվրոպական համալսարան – 137 միավոր,
  4. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան – 98 միավոր,
  5. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան – 97 միավոր,
  6. Հայաստանի ազգային ագրարային համալսարան – 87 միավոր,
  7. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 45 միավոր,
  8. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարան – 33 միավոր,
  9. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան – 30 միավոր: