Լուրեր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր Կրթության միջազգային օրն է։ Կրթության զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն, և կրթության բովանդակությունից է կախված մեր ներկա և ապագա բարեկեցությունը, իրավագիտակից հանրություն ունենալու և կայուն, խաղաղ և արժանապատիվ ապագայի տեսլականը, որը յուրաքանչյուրիս երազանքն է։ Նախորդ

Քննարկվել են հաշմանդամային սպորտի ոլորտում առկա խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների: Հաշմանդամային սպորտի խնդիրների, նախորդ տարի իրականացված միջոցառումների և 2023 թվականին սպասվելիք ծրագրերի վերաբերյալ քննարկմանը ներկա են եղել Հայաստանի

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում

ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտվել են Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայ մարզիկներից լավագույն արդյունքը գրանցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Նա 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ

Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց չեմպիոնները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում 5-րդ անգամ նվաճել

Ստորագրվել է մտադրությունների հուշագիր` Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև այսօր կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց (ՈՒՀՄԴ) հիմնելու վերաբերյալ: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար, որին

Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող քոլեջների շրջանավարտների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ «Բուժական կոսմետոլոգիա» և «Բուժական գործ» մասնագիտությունների համար: Նախարարի հրամանի համաձայն՝ ուսումնական

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը («Eastern Partnership European School»), որը մեկնարկել է դեռևս 2018 թվականին՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ և Վրաստանի կառավարության աջակցությամբ, սկսում է 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունման գործընթացը։ Հայտեր կարող են ներկայացնել 2022 թ. սեպտեմբերի 1-ի

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Սյունիքում երկու քոլեջ կարդիականացվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվող մրցույթի ժամկետները փոփոխվել են

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվող «Все дороги ведут в МАДИ-2023» միջազգային ինտելեկտուալ մրցույթի գրանցման, դիմումների ընդունման և առցանց թեստավորման ժամկետներում տեղի են ունեցել փոփոխություններ: Ըստ այդմ՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսանելու համար ժամկետը երկարաձգվել