Լուրեր
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչը՝ սեպտեմբերի 12-13-ին

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 12-13-ը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարը կանցկացվի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր

Հանրահռչակելով Սարոյանի ժառանգությունը. հանդիպում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ԱՄՆ-ում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանին: «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում սահմանվել էր Վիլյամ Սարոյանի անվան

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքը կնպաստի մշակույթի տնտեսականացմանը

ՀՀ կառավարության ներկայացրած «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քննարկվել է ԱԺ լիագումար նիստում: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ նախագիծը լրամշակվել

Հայտնի են Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնն ամփոփվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ: Հայտարարվել են «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։ Գրական մրցույթի

Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստան» 3-րդ փառատոնը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 13-14-ը՝ ժամը 12:00-19:00: Ձեռարվեստի և արհեստների փառատոնին

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Ե․ Չարենցի անվան

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Աշխատանքի ընթացքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թեհրանում հանդիպել է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալիին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԻԻՀ-ում ՀՀ

Այց Գառնի․ վերականգնվում է բաղնիքի խճանկարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի Գառնի պատմամշակութային հնավայր-թանգարան՝ ծանոթանալու բաղնիքի խճանկարի վերականգման աշխատանքներին։ Ֆլորենցիայի «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի մասնագետները սեպտեմբերի 1-ից զբաղվում