Լուրեր
Կապանը՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք

Սիրելի՛ կապանցիներ, սյունեցիներ, հայրենակիցներ, ինչպես գիտենք, Կապանը ճանաչվել է 2021 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 1֊ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի կունենա Երիտասարդական մայրաքաղաքի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառումների մեկնարկը կտրվի Կապանի քաղաքապետարանից դեպի Բաղաբուրջ հուշահամալիր երթով։

Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

Ապրիլի 29–ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,

Հայագետ Յասմին Դում-Թրագուտը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող երկու հետազոտական նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականից բյուջետային ֆինանսավորմամբ արտերկրում էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ը կանցկացնի «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային

Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով

ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ ՀՀ պետական բյուջեով Գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ազգային պարի սիրելի՛ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր գործիչներին, պարողներին, բալետմայստերներին

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման

Կապանը՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք. հանդիսավոր բացման արարողությունը՝ մայիսի 1-ին

Դեռևս 2019 թ.-ին Կապանը ճանաչվել է Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաք, սակայն համավարակով պայմանավորված՝ միջոցառումների ծրագիրը հետաձգվել է: Միջոցառումների պաշտոնական բացումը նախատեսվում է ս.թ. մայիսի 1-ին: Թեմայի շրջանակում այսօր «Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ

Ե. Չարենցի տուն-թանգարանում կանցկացվի գրական-երաժշտական երեկո

Ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո՝ «Առնո Բաբաջանյան 100» խորագրով: Միջոցառումը նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։ Երեկոն կազմակերպվում է