Սիրելի՛ կապանցիներ, սյունեցիներ, հայրենակիցներ,
ինչպես գիտենք, Կապանը ճանաչվել է 2021 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք:

Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 1֊ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի կունենա Երիտասարդական մայրաքաղաքի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառումների մեկնարկը կտրվի Կապանի քաղաքապետարանից դեպի Բաղաբուրջ հուշահամալիր երթով։
Համերգային ծրագրով հանդես կգան մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը և Թաթուլ Ալթունյանի երգի֊պարի պետական վաստակավոր անսամբլը, մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի նախասրահում կցուցադրվեն Կապանի երիտասարդ գեղանկարիչների աշխատանքները։
Մուտքն ազատ է։

Կարևոր եմ համարում ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը Կապանի քաղաքապետարանի գործընկերների հետ ջանք չի խնայելու 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաք Կապանում ապահովելու միջոցառումների շարունակականությունը, որոնք ընթանալու են ողջ տարվա ընթացքում՝ կրթական և մշակութային յուրօրինակ շունչ հաղորդելով քաղաքին և ապահովելով երիտասարդների ակտիվ կենսագործունեությունը։

Սիրելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում ցուցաբերել ակտիվ մասնակցություն և ունենալ սեփական ներդրումը Կապան քաղաքում երիտասարդ միջավայրի ապահովմանն ու երիտասարդական կյանքի աշխուժացմանը։

Սիրով սպասում ենք ձեզ վաղը կայանալիք միջցառումներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան


Միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Կապանի մշակույթի տուն։