Ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո՝ «Առնո Բաբաջանյան 100» խորագրով: Միջոցառումը նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։ Երեկոն կազմակերպվում է Ե. Չարենցի տուն-թանգարանի և Կոմիտասի անվան ազգային քառյակի համագործակցությամբ:

Երեկոյի ընթացքում գրող, գրականագետ, Ե. Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը հանդես կգա «Չարենցը և երաժշտությունը» զեկույցով, իսկ Կոմիտասի անվան ազգային քառյակը՝ բաբաջանյանական երաժշտական կատարումներով: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Անժելա Սարգսյանը (թավջութակ), Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր): Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` զանգահարելով 010-53-14-12, 033-53-14-12 հեռախոսահամարներին կամ գրել թանգարանի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/yeghishecharentshousemuseum: