Լուրեր
Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի 2026 թ. առաջնությունը, որին ավելի քան 80 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնությանն առաջին անգամ մասնկացել են նաև «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության սաները:

Հասմիկ Ավագյանը հետևել է Լյովա Վարդանյանի 5-րդ միջազգային հուշամրցաշարի մրցումներին

Երևանում մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարը: Մրցումային առաջին օրը հայտնի են դարձել 5 քաշային կարգերի մեդալակիրները: Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային Աշոտ

Քննարկում գիտության ոլորտի մի շարք հարցերի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական կազմակերպությունների ղեկավարներին՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է,

2025 թ․ կատարողական․ սպորտ և երիտասարդություն․ սպորտային ենթակառուցվածքների և երիտասարդական կենտրոնների ստեղծում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության 2021-2026 ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված մեծածավալ

Կվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու նախագիծը։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ քննարկվող նախագիծը վերաբերում է

Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նրկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել են մարտի 6-7-ը Վրաստանում անցկացված Լեռնադահուկային ապորտի միջազգային մրցաշարում հայ մարզիկներ Աշոտ Սաֆարյանի /մարզիչ՝ Արմեն Սաֆարյան/ և Դավիթ Բադալյանի /մարզիչ՝ Արսեն Ներսիսյան/ ցուցաբերած բարձր

Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Հայաստանը երկու ոսկե, մեկական արծաթե մեդալ ունի հունահռոմեական ոճում

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները մեդալներ են նվաճեկ 55, 60, 77 և 130 կգ քաշային կարգերում: 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը եզրափակիչ գոտեմարտում առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցչի

Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում  ՀՀ-ԱՄՆ  հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլյամ Օ՛Ռոարկը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա

Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է Լևիկ