Լուրեր
Հայտնի են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ Արմավիրի մարզի Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում անցկացրել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի

Մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից`

«100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առաջին հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվել է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային հիմնադրամ ունեցող «Ночь чемпионов» մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ հաղթական մեկնարկ են ունեցել

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը, Ժորա Գրիգորյանն ու Գառնիկ Չոլակյանը՝ ոսկե մեդալակիրներ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները հաջող են մեկնարկել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)՝ երկամարտի 200 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:

Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով

Երևանում կանցկացվի Կիոկուշին կարատեի Եվրոպայի 36-րդ բաց առաջնությունը

Հոկտեմբերի 26-27-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա Կիոկուշին կարատեի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի 36-րդ բաց առաջնությունը: Առաջնությանը 15 երկրի ավելի քան 400 մարզիկներ կմասնակցեն: Հայաստանի հավաքականի կազմում 12-17, 17-21 ու 21-ից բարձր տարիքային խմբերում հանդես

Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների

Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են, vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու