
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: