Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում նոյեմբերի 6-ին ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի և վոլեյբոլի տղաների ու աղջիկների մրցումները: Բասկետբոլի մրցումների աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ անցկացրել է սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։ Առաջնությանը հաշմանդամություն ունեցող 66 մարզիկ է մասնակցել՝ 12 աղջիկ և 54 տղա Արցախից և Հայաստանի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ազգային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել է հայկական 4 թիմ, ևս մեկ թիմ՝ որպես հյուր, մասնակցել է Վրաստանից։ Եռօրյա
Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։ «Էրեբունին» նախ 87-77 հաշվով առավելության է հասել «ԲԿՄԱ» ակումբի նկատմամբ, ապա 120-118 հաշվով հաղթել է առաջատար «Ուրարտուին»՝ ընդհատելով վերջինիս հաղթանակների
Գիտության ոլորտում ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 15 կազմակերպությունների տրամադրվել է աննախադեպ մեծ գումար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. նոյեմբերի 30-ի N 1996-Ա/2 հրամանով հաստատվել է հունիսին հայտարարված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն
«Հատիս» - «Երևան Բասկետ» խաղով մեկնարկել է բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունը: 2021/22 թթ. մրցաշրջանի առաջին խաղում «Երևան Բասկետ»-ը հյուրընկալվելիս 77:73 հաշվով առավելության է հասել «Հատիսի» նկատմամբ: Հանդիպման արդյունավետ բասկետբոլիստ է դարձել Օթմ Ուիլյամսը («Երևան Բասկետ»)՝ վաստակած 26
Նոյեմբերի 30-ին հանդիսավորությամբ վերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտը՝ երկարամյա դադարից հետո կրկին շահագործման հանձնվելով: Բացման պաշտոնական արարողությունը կատարել են Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և Հայաստանի
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի անցկացման կարգն ու մանրամասները: Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։ Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել