Լուրեր
Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի հինգերորդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Վերանայվում են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները»․  Ժաննա Անդրեասյան

2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մրցանակակիրներ են դարձել Նյու Յորքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ տեղերը: Դանիելյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն արագ շախմատի աշխարհի առաջնությունում կիսել է 4-9-րդ հորիզոնականները

Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել Նյու Յորքում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել է 4-9-րդ հորիզոնականները: Կարենը 11-րդ և 12-րդ խաղափուլերում հաղթել է

Աշխատանքային քննարկում՝ Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի հանդիպումներին ընդառաջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նիստը։ Նիստում, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 12-20-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին շուրջ 100 մարզիկ է մասնակցել՝ պայքարելով 10 քաշային կարգերում: Առաջնության արդյունքներով երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ),

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ըմբշամարտի 2024 թվականի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեականները` շուրջ 80 մարզիկ, որոնք մեդալների համար պայքարել են 10 քաշային կարգերում: Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան

Ամփոփվել են «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքները

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է

Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: