ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում կանցկացվի «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 12-րդ մրցաշարը։
Մրցուղին կազմում է մոտ 30 կիլոմետր: Մրցաշարին կարող են մասնակցել ինչպես սիրողական հեծանվորդները, այնպես էլ գործող պրոֆեսիոնալ մարզիկները։ Բոլոր մասնակիցները կմեկնարկեն միաժամանակ, սակայն արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը յուրաքանչյուր խմբի համար կանցկացվի առանձին:
Մրցաշարի մեկնարկը ժամը 12:00-ին է: Հեծանիվների տեղափոխության կցորդով սպրինտերը Հանրապետության հրապարակից կշարժվի ժամը 08:00-ին:
Մրցաշարի նպատակն է խթանել լեռնային հեծանվասպորտի զարգացումը Հայաստանում, նպաստել մարզիկների փորձի փոխանակմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: