Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով hոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի նախնական՝ մարզային փուլը:

Մրցաշարին ավելի քան 1040 դպրոցական է մասնակցել, որից 710-ը՝ մարզերում.

Լոռու մարզ՝ 139 դպրոցական

Շիրակի մարզ՝ 118

Արագածոտնի մարզ՝ 97

Սյունիքի մարզ՝ 88

Տավուշի մարզ՝ 68

Կոտայքի մարզ՝ 64

Արմավիրի մարզ՝ 48

Գեղարքունիքի մարզ՝ 37

Արարատի մարզ՝ 35

Վայոց ձորի մարզ՝ 16

Երևանի վարչական շրջանների միջև անցկացված նախնական փուլին շուրջ 331 դպրոցական է մասնակցել՝

Շենգավիթ վարչական շրջան՝ 67 դպրոցական

Կենտրոն՝ 59

Նոր Նորք՝ 52

Արաբկիր՝ 37

Մալաթիա-Սեբաստիա՝ 35

Էրեբունի, Նուբարաշեն՝ 26

Քանաքեռ-Զեյթուն՝ 24

Դավիթաշեն՝ 11

Ավան, Նորք Մարաշ՝ 11

Աջափնյակ՝ 9

Երևանի վարչական շրջանների հաղթողները նոյեմբերի 8-10-ը կմասնակցեն նաև Երևանի քաղաքային փուլին: Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կընդգրկվեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերում: Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերն անցկացվում են առնվազն 25 մետր երկարությամբ լողավազաններում:

Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբում՝

  • 3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ (8-12 տարեկան),
  • 7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թվականներին ծնված աշակերտներ (13-17 տարեկան):

Երևանի քաղաքային փուլին կմասնակցեն 10 վարչական շրջաններից յուրաքանչյուր տարիքային խմբում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները (3 տղա և 3 աղջիկ): Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերում 3-6-րդ դասարանցիները կմրցեն 50 մետր, իսկ 7-12-րդ դասարանցիները՝ 100 մետր ազատ ոճում:

Եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները կմրցեն համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):

Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով մեդալներով և դրամական պարգևներով:

Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ կբաժանվի հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով:

1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, իսկ 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:

Մրցաշարի մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով.

1-ին տեղ՝ (8 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ (8 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ (8 մասնակից) 75,000-ական դրամ:

Պարգևատրում է նախատեսված նաև հավաքական թիմերի պատասխանատուների համար (մարզիչ կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչ) ՝

1-ին տեղ՝ 150,000 ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 100,000 ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 75,000 ՀՀ դրամ

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 22-23-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում՝ ճամբարային ձևաչափով:

Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ: