ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր համատեղ հրաման են ստորագրել՝ բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու վերաբերյալ: Բժշկական կրթության ոլորտում փորձարարական հետբուհական մասնագիտական
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային հայ ծանրորդներն ու լավագույնս եզրափակել մեր թիմի փայլուն ելույթները: Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի
ՀՀ կառավարությունը փետրվարի 15-ի նիստում կայացրած որոշմամբ հավելյալ 64 մլն դրամ է հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով: Նախատեսվում է
Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։ Տարվա կարևորագույն մրցաշարում թիմին կուղեկցեն ՀՀ
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող առաջնության 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ
Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը: Մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը բրոնզե
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա