Հայկական ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել հոբելյանական միջոցառումների մեկնարկային համերգին։ Կառավարական հոբելյանական հանձնաժողովը հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիր, որի նպատակն է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` ի դեմս Ժաննա Անդրեասյանի և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես կարևոր և խորհրդանշական քայլ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ։ Հուշագրի ստորագրմանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Արարատի պետական քոլեջի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության շրջանավարտների վերջին դասին։ Շնորհավորելով նրանց՝ նախարարի տեղակալը մաղթել է նպատակների և երազանքների իրականացում, վերելքներ և հաջողություններ մասնագիտական հետագա գործունեության ճանապարհին։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝
Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական Վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արարատի մարզի Դիտակ համայնքի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ և Արտաշատի ավագ դպրոցներ՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Արաքսիա Սվաջյանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց և Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին Վերջին դաս միջոցառման կապակցությամբ: «Բոլորս այսօր լցված ենք սիրո ու ջերմության զգացումներով: Ուզում եմ, որ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցութամբ կայացել է Ուսանողական մարզական 27-րդ խաղերի ծրագրով երեք ամիս շարունակվող «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը, որին մասնակցել են համալսարանական 8 թիմեր: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որը եզրափակչում 9:6
ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը
ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ օրենքը շուրջ երկու տարի է՝ կիրառության մեջ է, և
Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլ նաև ծնող, որի երեխան նույնպես ավարտում է դպրոցը՝ քայլ անելով դեպի կյանքի նոր շրջափուլ: Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան: Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով,