Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։
Համերգին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համերգն իր ներկայությամբ պատվել է նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Ծրագրում ընդգրկված էին մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումներ. կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան, երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան։