Լուրեր
Քննարկվել են ներառականության ապահովմանն ու մշակութային կրթությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում էր։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի, Աշտարակի համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքի

Անգնահատելի է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ներդրումը հայ երաժշտարվեստում. Դ. Դանիելյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ: Նախարարի տեղակալը քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել լսարանների վիճակին, քոլեջի գործունեությանը, առկա գործընթացներին և

Դանիել Դանիելյանը հանդիպել է «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի սաների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մասնակիցների հետ այցելել է Արամ Խաչատրյան համերգասրահ: Սաներին ուղեկցել է փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը: Առանձնահատուկ կարողություններ ունեցող ստեղծագործող երեխաները նախարարի տեղակալի և

Կոմիտասի ծննդյան առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով կատարվել հոգեհանգստյան կարգ: Արարողության ավարտին Հայաստանի ազգային

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանն արծաթե, Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հունահռոմեական ոճի ըմբիշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ 97 կգ քաշայինների եզրափակչում 3-3 հաշվով զիջելով կուբացի Ռոսիլյո Կինդելանին: Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4

Աշտարակում մեկնարկում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի աշնանային շրջափուլը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտին: Գարնանային շրջափուլին մասնակցել է Երևանի, Արմավիրի և Լոռու մարզերի ուսումնական

Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն