
Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: 11 օր շարունակ «Ֆրեսկոն» կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: