Պարետատան երեկվա նիստում որոշվել է սեպտեմբերից վերսկսել դասերը նաև բուհերում:

Սեպտեմբերի 1-ին դասի կգնան միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողները, իսկ մյուսների համար դասապրոցեսը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:
Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Դասերի մեկնարկի կարգի վերաբերյալ մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:
Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: