Լուրեր
Ներկայացվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տարեկան հաշվետվությունը

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են եղել Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և

Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի տաղավարը

Մալթայի Վալլետտայի Սուրբ Էլմոյի ամրոցում մեկնարկել է արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը։ «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագիրը կրող բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի բացումն ազդարարվել է Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ցանցում

Միջազգային կինոփառատոնների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը` Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF), պաշտոնապես հայտնել է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված 50-ից մեկը դարձել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։ 1933 թվականին

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Նախարարը հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության և Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի

«Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արևիկ» գրատունն իրականացվում է «Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը: Դրա նպատակն է խթանել դպրոցահասակ երեխաների ընթերցանության մշակույթը՝ նրանց ներգրավելով կրթամշակութային նախաձեռնություններում։ Ծրագրի մեկնարկը տրվել է փետրվարի

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Վահագն Պապյանի ղեկավարությամբ հանդես կգա նոր ծրագրերով

Հայ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի շրջանակում ներկայացվել են նվագախմբի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական նոր ուղղությունները և

Ժաննա Անդրեասյանը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին

ՀՀ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային հնավայր, որտեղ 2024 թվականից ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Աշխատանքները ներառում են Լոռի բերդի պարիսպների

Ժաննա Անդրեասյանը Լոռու մարզում ծանոթացել է 300 դպրոց ծրագրով իրականացվող աշխատանքներին և վերակառուցվող մարզական ենթակառուցվածքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Նախարարը Վանաձորում և մարզի մի շարք այլ համայնքներում ծանոթացել է կրթական, մարզական և պատմամամշակութային հաստատություններում իրականացվող կառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներին: Ժաննա

Պ․  Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախմբի համերգային շրջագայությունը՝ Ֆրանսիայի քաղաքներում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի կամերային նվագախումբը փետրվարի 18-ից մարտի 3-ը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Վալանս, Լիոն, Ռոման, Գրենոբլ, Մարսել, Նիցա քաղաքներում՝ հանդիսատեսի կողմից արժանանալով ջերմ ընդունելության և բարձր գնահատականի։ Շրջագայության