Լուրեր
Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ

Տեսակոնֆերանս գիտական կազմակերպությունների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները: Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ

Համադպրոցական գիտության փառատոնը՝ մարտի 21-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 21-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են

Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով

Նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 85-ամյակի առթիվ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ,, շրջանավարտներ, Սիրով շնորհավորում եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 85-ամյա հոբելյանի առթիվ: ԵՊԼՀ-ն հայաստանյան իրականության մեջ դարձել է կրթական, գիտական գործունեություն իրականացնող առաջատար համալսարաններից՝ տասնամյակներ շարունակ կրթելով

Մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) այսօր մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և

Ազդարարվել է «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը

Այսօր ազդարարվել է ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը: Այդ նպատակով հրավիրված գիտաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։ 2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության