Լուրեր
Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես

Քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսին և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեին: Հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով պատվիրակությանը՝

Բարեկամության խորացման գործում կարևոր դեր ունի հայ համայնքը. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ռումինիայի ազգային տոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռումինիայի ազգային տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպել է Հայաստանում Ռումինիայի դեսպանությունը: Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել ներկաներին՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Ռումինիայի հետ

«Անահիտ» պարային դրամա-ներկայացումը՝ հայ կնոջ ազդեցիկ և ոգեշնչող կերպարի ընդգծում

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Անահիտ» պարային դրամա-ներկայացումը: Ներկայացմանը հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախագիծը միավորում է ազգային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ ստեղծելով մշակույթի արժևորման և տարածման բացառիկ

Նշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,

Առաջին անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում առաջին անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որի եզրափակիչ փուլին 128 դպրոցական է մասնակցել ՀՀ մարզերից և Երևանից։ Մրցումներին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար

Գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Ղազախստանի միջև

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո Աստանայում ստորագրվել է համատեղ հայտարարություն: Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն: ՀՀ կրթության,

Քննարկվել են Ուրուգվայի հետ տեխնոլոգիական կրթության և նորարարությունների ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության «Ceibal» կազմակերպության պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին։ Ողջունելով պատվիրակությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել

Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն

Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն և ձևավորվել է հայագիտական կենտրոնի խորհուրդ՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լեհաստանի կառավարության էթնիկ փոքրամասնությունների հանձնաժողովի և Պոզնանի համալսարանի միջև 2025 թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի: Բացման