Լուրեր
Հանրային քննարկման է ներկայացվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն

Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նախարարության աջակցությամբ իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով

Հայտարարվել է գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարում է գնման մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և

Սոցիալական ձեռներեցության ծրագրին մասնակցել են երիտասարդներ ՀՀ մարզերից և Արցախից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության

Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը:

Վարչապետը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը

ԲՈԿ-ի 2023 թ․ ընդունելի պարբերականների ցանկում ընդգրկվելու դիմում-հայտերի ներկայացում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարում է 2023 թ. գիտական հրատարակությունների պարբերականների դիմում-հայտեր ընդունելու մասին: Անհրաժեշտ է մինչև ս․ թ․ դեկտեմբերի

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, Ժաննա Անդրեասյանին նշանակել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: Հրամանագիրը ստորագրվել է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին

Արթուր Մարտիրոսյանը և Անգելոս Սիրիգոսը քննարկել են հայ-հունական կրթամշակութային մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերով փոխնախարար Անգելոս Սիրիգոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է