ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարում է 2023 թ. գիտական հրատարակությունների պարբերականների դիմում-հայտեր ընդունելու մասին:
Անհրաժեշտ է մինչև ս․ թ․ դեկտեմբերի 30-ը bok.journals@gmail.com էլ․ փոստին ուղարկել դիմում ԲՈԿ-ի նախագահի անունով, առցանց լրացնել պարբերականի էլ․ փոստին ուղարկված Google Forms ձևաթուղթը, որտեղ ներկայացվելու է պարբերականի մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։
Ցանկում չընդգրկված կամ նոր դիմող պարբերականների համար դիմումի մեջ պետք է նշվի պարբերականի էլ. փոստը, որին ուղարկված ԲՈԿ-ի Google Forms ձևաթուղթը նույնպես պետք է լրացնել մինչև ս․թ․ դեկտեմբերի 30-ը։
Ե՛վ ցանկում առկա, և՛ նոր դիմող պարբերականների համար անհրաժեշտ է bok.journals@gmail.com էլ․ փոստին ուղարկվող դիմումին կցել 2022 թվականի համարների գրախոսությունների էլեկտրոնային տարբերակները՝ խմբավորված արխիվացված (zip) ֆայլում։