ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Փառատոնը կմեկնարկի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Փառատոնին կմասնակցեն շուրջ 40
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մունետիկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օրերս կայացել է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մշակույթի տանը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանների միջազգային օրվա շրջանակում այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շնորհավորել թանգարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շրջել ցուցասրահներով: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակատեղի և Սուրբ Շուշանավանք եկեղեցի: Հին Երվանդաշատը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանագոտում: Խորհրդային տարիներին այդ տեղանքներում հնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել,
2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ: ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեի
Սյունիքի մարզ երկօրյա այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Հանդիպմանը քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Սյունիքում կայանալիք համերգների հետ կապված հարցեր։ Պետական աջակցությամբ
1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի՝ «ԻԿՕՄ» առաջարկով: Հայաստանն արդեն 4 տասնամյակ այս նախաձեռնության ակտիվ մասնակիցն է: Այս տարի օրվա խորագիրն է՝ «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է
Թանգարանների սիրելի՛ աշխատողներ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր: Թանգարանային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակիցը և ջատագովը: