Լուրեր
Մրցույթ՝ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն մատակարար»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը համատեղ հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար» անվանակարգում: Մրցույթը կազմակերպվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես կենտրոնական նախաձեռնություն: Մասնակցության

Ազատ ոճային պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանիների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել 51 կգ քաշային

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և խմբի կազմում

Հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։ Առաջարկվում

Կյանքից հեռացել է Բախտիար Հովակիմյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։ Բախտիար Հովակիմյանը ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ին Տավուշում։ 1947 թ․

Հարցում երիտասարդների շրջանում՝ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Երիտասարդության միջազգային օր: Այդ կապակցությամբ «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ» հայաստանյան ներկայացուցչության և Հրազդանի

Լեգենդար «Կուս» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 18-ին` ժամը 19։00-ի, գերմանական «Կուս» լարային քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Քառյակը միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ երաժիշտների կողմից համարվում է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։ Լեգենդար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Մեծահասակների կրթության յոթերորդ համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել հունիսի 15-17-ը Մարաքեշում (Մարոկկոյի Թագավորություն) տեղի ունեցած Մեծահասակների կրթության յոթերորդ համաժողովին, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով թվային դարաշրջանում մեծահասակների ուսումնառության

«Ոսկե ծիրանի» ընթացքում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի